

Tert.am
Ֆրանսիայի ատոմակայաններից մեկում հուլիսի 2-ին պայթյուն է տեղի ունեցել։ Ֆրանսիական Dauphine libere թերթը, ըստ Gazeta.ru-ի, գրել է, որ պայթել է Տրակաստեն ատոմակայանի կանգնեցված բլոկի տրանսֆորմատորը։
Ականատեսների վկայությամբ՝ ատոմակայանից երկինք ծուխ է բարձրանալիս եղել։
Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 14։50։ Տրանսֆորմատորը տեղակայված է միջուկային գոտուց դուրս։ Տուժածներ չկան։ Վթարը չեզոքացնելու համար մեծ թվով հրշեջներ են աշխատում։
Հուլիս 05, 2011 at 15:32
