Ֆուկուսիմայի աղետը ցույց տվեց միջուկային էներգետիկայի վտանգավորության չափը. Հակոբ Սանասարյան

Ֆուկուսիմայի աղետը ցույց տվեց միջուկային էներգետիկայի վտանգավորության չափը. Հակոբ Սանասարյան

1in.am

Հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, խոսելով այլընտրանքային էներգիայի ստացման միջոցների մասին, մասնավորապես ասաց, որ պետք է հաղթահարել այնպիսի ուժեր, որոնք ունեն ֆինանսական հզոր լծակներ։ 

Ըստ նրա՝ արվում է հնարավոր ամեն ինչ, որ աշխարհում գերիշխող դիրքերում լինի միջուկային էներգիան, ինչն առայժմ հաղթահարելի չէ։ Նա որպես օրինակ բերեց Չեռնոբիլի աղետի հետևանքները։ Ատոմակայանը 1988-2016թ. հաշվարկով երկրին պատճառեց 580 միլարդ դոլարի վնաս։ «Չնայած դրան՝ այժմ առաջ է տարվում միջուկային էներգետիկայի զարգացման խնդիրը և այլ կարգի հայտնագործություներին ճանապարհ չեն տրվում»,- ասաց Հ. Սանասարյանը։

Նրա խոսքով՝ Ճապոնիայում Ֆուկուսիմա ատոմակայանի աղետը ցույց տվեց միջուկային էներգետիկայի վտանգավորության չափը։ Ֆուկուսիման Տոկիոյից ուղիղ գծով հեռու է 216 կմ, այնինչ Մեծամորի ատաոմակայանը Երևանից գտնվում է ընդամենը 18 կիլոմետրի վրա։ «Այսօր փորձում են կառուցել 1060 մեգավատտ հզորությամբ նոր ատոմակայան՝ հաշվի չառնելով, որ այդ տարածքով անցնում է 6 սեյսմատեկտոնիկ բեկվածք»,- ասաց Սանասարյանը՝ ավելացնելով, որ դրանք ահռելիորեն կմեծացնեն աղետի հավանկանությունը։ 

Նրա խոսքով՝ ինքն առաջարկել է կառուցել ջերմաէլեկտրակայաններ, սակայն «այդ առաջարկը նույնպես փակվեց»։ 

«Այսօր միայն միջուկային էներգետիկան առաջին հերթին փակում է մարդկանց կյանքի զարգացման ճանապարհը»,- համոզված ասաց նա։

Հուլիս 21, 2011 at 12:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր