

ԱրմԻնֆո
Ամեն տարի Եվրամիության բյուջեից շուրջ 70 մլն դոլար է հատկացվում ԵՄ սահմաններից դուրս ԱԷԿ-ների անվտանգության ապահովման համար, և Հայաստանը տեսականորեն կարող է հավակնել այդ միջոցների մի մասին կայանի անվտանգության վերագնահատում անցկացնելու և ամրապնդման համար: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է Էներգետիկայի գծով եվրահանձնակատարի մամուլի քարտուղար Մառլեն Հոլցները:
«Սակայն դրա համար երկրի իշխանությունները պետք է համապատասխան հարցում ուղարկեն, ինչ նրանք առյաժմ չեն արել», - հայտարարել է Եվրահանձնաժողովի աշխատակիցը:
Հունիսի 27-ին Հայաստանաը, Բելառուսը, Ռուսաստանը, Ուկրաինան, Խորվաթիան, Թուրքիան և Շվեյցարիան ստորագրել են հայտարարություն, որը նախատեսում է ԵՄ մեթոդոլոգիայով սթրես-թեստերի անցկացում այդ երկրներում գոյություն ունեցող բոլոր ԱԷԿ-ներում:
«Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո մենք մշակել ենք գործող ԱԷԿ-ների անվտանգության վերագնահատման չափանիշ: Ուստի հայտարարությունն ստորագրած երկրներն ստիպված կլինեն թեստ անցկացնելու երկրաշարժի և տարածաշրջանում տեղի ունեցող այլ բնական աղետների նկատմամբ դիմացկունությունը պարզելու համար: Անհրաժեշտ կլինի ստուգել, թե արդյոք գոյություն ունեցող ԱԷԿ-ները կդիմանան տարերային աղտեներին: Անշուշտ, ամենուրեք ցունամիի տվանգ չկա, սակայն մենք տարբեր պայմաններ ենք ներկայացնում թեստերով, քանզի գիտենք, որ բոլոր ԱԷԿ-ներում այդ թեստերն արդեն անցկացվել են, այլապես դրանք երբեք չէին շահագործվ», - նշել է Հոլցները: «ԵՄ-ին հարկավոր է իմանալ ավելին ԱԷԿ-ի անվտանգության մակարդակը գնագհատելու համար: Օրինակ, մենք ունենք X, այժմ խնդրում ենք X գումարած 20 տոկոս», - ասել է նա:
Նա ավելացրել է, որ Հայաստանն, ի թիվս մյուս երկրների, համաձայնել է անցկացնել այդ սթրես-թեստը, որը ենթադրում է նաև դիմացկունության ստուգում մի շարք անտրոպոգեն աղետների նկատմամբ, ինչպիսիք են ինքնաթիռների կործանումները:
«Դա անհրաժեշտ է ահաբեկիչներից պաշտպանության համար, և «Ալ Քաիդային» առնչվող նախորդ միջադեպերը, երբ գրոհի ենթարկվեց Համաշխարհային առևտրի կենտրոնը, և ահաբեկիչները ցանկանում էին ինքնաթիռներն ուղղել ԱԷԿ-ի վրա, մեզ հուշում են ԱԷԿ-ները պաշտպանել ահաբեկիչների հնարավոր օդային հարվածներից»,- ասել է Հոլցները:
Սթրես-թեստերը կանցկացվեն երեք փուլով` ԱԷԿ օպերատորների, ազգային ատոմային գրոծակալությունների կողմից և եվրոպական մակարդակով` Եվրահանձնաժողովի և ԵՄ խորհրդի փորձագետների կողմից:
«Ազգային ատոմային գործակալությունները կամ նախարարությունները պետք է իրենց հանձնարարականը տան այն մասին, թե արդյոք ԱԷԿ օպերատորներից ստացված տեղեկատվությունը հավաստի է, ինչպես նաև գնահատեն կայանների անվտանգության ներուժն ու մակարդակը», - նշել է Հոկցները:
Նա ավելացրել է, որ կախված տեղադրված սարքավորման մոդելից, օրինակ, ռուսական կամ ֆրանսիական, կարելի է դատել կայանի դիմադրության հզորության մասին:
Խոսելով սթրես-թեստի վերջին փուլի մասին` Հոլցները նշել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեն փաստը, որ ստուգում կանցկացվի նաև միջազգային փորձագետների կողմից: «Մենք առայժմ մանրամասն ծրագիր չենք մշակել, սակայն ակնհայտ է, որ օտարերկրյա փորձագետները պետք է ժամանեն և տեղում պարզեն ԱԷԿ վիճակը»,- նշել է Հոլցները: Նա ավելացրել է, որ հունիսյան հայտարարությունն առաջին քայլն էր, և այժմ անհրաժեշտ է մշակել մանրամասները, թե այն ինչպես իրագործել: «Սպասվում է, որ բոլոր 3 փուլերի անցկացման գործընթացը Հայաստանի իշխանությունները կիրականացնեն թափանցիկ, ինչը նշանակւոմ է, որ դրա արդյունքները պետք է հրապարակվեն», - նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
Օգոստոս 02, 2011 at 13:15
