

ԷկոԼուր
Ներկայումս Հայատանում իրականացվում են ընդերքից ռադիոակտիվ ռադոն գազի արտազատման ուսումնասիրություններ: Ինչպես նշված է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի` Լեռնաձորի ահազանգի հիման վրա «ԷկոԼուր»-ի հարցման պատասխան նամակում, Հայաստանի 106 բնակավայրերի` այդ թվում Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակելի և հասարակական նշանակության շինություններում (հատկապես` դպրոցներում ու մանկապարտեզներում), երեք ամիս էքպոզիցիայով, տեղադրվել են Ատոմային էներգիայի միազգային գործակալությունից ստացված 400 հատ ռադոն գազի հետքային դետեկտորներ: Ներկայումս տվյալները հավաքվել են և պատրաստվում են վերծանման նպատակով ուղարկվել դետեկտորներն արտադրող Շվեդական «Gammadata Instrument AB» կազմակերպություն:
«Կոմիտեի կողմից ձեռնարկված ուսումնասիրությունների նպատակն է հայտնաբերել Հայաստանի Հանրապետության այն տարածքները, որտեղ անհրաժեշտ կլինի իրականացնել արտազատվող բնական ռադիոակտիվ ռադոն գազից բնակչության ճառագայթահարման նվազեցմանն ուղղված տեխնիկական և կազմակերպական միջոցառումներ»,- նշված է նամակում:
Օգոստոս 30, 2011 at 15:38
