Բաքուն պահանջում է ՓԱԿԵԼ հայկական ԱԷԿ-ը

Բաքուն պահանջում է ՓԱԿԵԼ հայկական ԱԷԿ-ը

Asekose.am

Վիեննայում ընթացող ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 55-րդ նստաշրջանում Ադրբեջանը պահանջել է փակել Մեծամորի ատոմակայանը: Ադրբեջանցիները կրկնել են այն նույն հիմնավորումը, թե իբր հայկական ԱԷԿ-ը մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: Ադրբեջանի ազգային ակադեմիայի նախագահ Մահմուդ Քերիմովը հայտնել է, թե Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը բազմիցս դիմել են Հայաստանին՝ առաջարկելով համատեղ մոնիտորինգ անցկացնել ատոմակայանում, սակայն Երևանը կտրականապես մերժել է նրանց: Հիշեցնենք, որ միջազգային փորձագտների խումբն այս տարի ընդհանուր ուսումնասիրություն կատարեց Մեծամորում և որևէ վտանգ չարձանագրեց:

Սեպտեմբեր 26, 2011 at 01:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր