

Lragir.am
Ֆրանսիայի ռադիոլոգիական պաշտպանության և միջուկային անվտանգության ինստիտուտի հրապարակած զեկույցի համաձայն` Ճապոնիայի Ֆուկուսիմա ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքում շրջակա միջավայրում հայտնվել է երկու անգամ ավելի շատ ռադիոակտիվ նյութեր, քան հաշվարկված էր նախկինում:
Զեկույցում նշվում է, որ վնասակար արտանետումների քանակն աննախադեպ է, սակայն ատոմակայանի անմիջական հարևանությամբ վնասակար նյութերի քանակությունը վտանգ չի ներկայացնում:
Ճապոնական միջուկային պատասխանատուները չեն մեկնաբանել ֆրանսիական զեկույցի տեղեկությունները, մինչ դրանք մանրակրկիտ հետազոտության չենթարկվեն:
Ֆուկուսիմայում գրունտային հողերի վարակազերծումը կտևի 30 տարի
http://news.armeniatv.com
Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի հողի ամբողջական վարակազերծումը կպահանջի առնվազն 30 տարի: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի իշխանությունների ներկայացուցիչը:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, Ճապոնիայի միջուկային վթարի հետևանքների վերացման և կանխարգելման նախարարը հանդիպել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի իշխանությունների հետ, որտեղ գտնվում է վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը:
Ներկայումս ճապոնական մասնագետները և կամավորները ակտիվ աշխատանքներ են տանում հողը վարակազերծելու համար` «կտրելով» հողի վերին շերտը: Այնուհետև այն տեղափոխվելու է հատուկ պահեստ, որտեղ էլ ոչնչացվելու է 30 տարիների ընթացքում:
Իշխանությունների համար, սակայն, մեծագույն խնդիրը ռադիոակտիվ հողը ոչնչացնելու տեղը գտնելն է:
Հոկտեմբեր 31, 2011 at 18:31
