«Ինտեր ՌԱՈ»-ն կա, թե չկա, ոչինչ չի փոխվում. Վ.Պետրոսյան

«Ինտեր ՌԱՈ»-ն կա, թե չկա, ոչինչ չի փոխվում. Վ.Պետրոսյան

www.1in.am

Եթե ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը հրաժարվի Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) կառավարումից և ժամանակից շուտ խզի պայմանագիրը, դա ոչ մի տնտեսական հետևանք չի ունենա հայկական կողմի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ատոմակայանների շահագործման ԳՀԻ տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը:

«Է, թող հրաժարվի, ի՞նչ է եղել: Ոչ մի խնդիր էլ չկա: Ատոմակայանի և՛ շահագործումը, և՛ անվտանգության պատասխանատվությունը մեզ վրա է: «Ինտեր ՌԱՈ»-ն կա, թե չկա, ոչինչ չի փոխվում»,- ասաց Վ.Պետրոսյանը:

Նա նշեց, որ ԱԷԿ-ի կառավարման հետ կապված նուրբ քաղաքական հարցեր կան. դա շատ այլ մակարդակներում է որոշվում: Ըստ նրա՝ Հայաստանին շահավետ է, որ կայանի ֆինանսական կառավարիչը լինի «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ»-ը: Միաժամանակ, Վ.Պետրոսյանը նշեց, որ ռուսական ընկերությունը ԱԷԿ-ի կառավարումից շահույթ չի ստանում:

Նոյեմբեր 28, 2011 at 14:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր