

ԷկոԼուր
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման հարցերում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր:Այս մասին մարտի 28-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը զեկուցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Բացի այդ, «Ուորլիպարսոնս» ընկերության հետ համատեղ արդեն իսկ մշակվել է «Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման բանկի համար ընդունելի տեխնիկատնտեսական հիմնավորում» փաստաթուղթը:
«ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ մշակվել է «Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» հաշվետվությունը: 2011թ-ին Արմավիր և Գյումրի քաղաքներում անցկացվել են «Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» հաշվետվության հասարակական լսումներ: Լսումների ժամանակ արված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակվել է «Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» հաշվետվությունը և այն ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարություն: Վերջինս ԷՍՊՈ կոնվենցիայի շրջանակներում ԷՍՊՈ քարտուղարություն է ներկայացրել էներգաբլոկի կառուցման ազդեցությունը շրջակա միջավայրի վերաբերյալ ծանուցումը` հարևան պետություններին տրամադրելու խնդրանքով:
Մշակվել է «ՀԱԷԿ-ի նոր միջուկային էներգաբլոկի շինարարական հարթակի սեյսմիկ և հրաբխային վտանգի գնահատում» հաշվետվությունը, որը հավանության է արժանացել ԱԷՄԳ-ի կողմից»,- զեկուցել է Արեգ Գալստյանը։
Ապրիլ 04, 2014 at 16:53
