

ԷկոԼուր
ՀՀ կառավարության 2014թ-ի գերխնդիրներից են Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը և Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի` լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստումը: Որպես այս գերակա խնդիրների լուծման քայլեր գործադիրը շարունակելու է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար ներդրողների ներգրավման ուղղությամբ բանակցային գործընթացը, և իրականացնելու է Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորումների և շինությունների զննման և մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքները, որի արդյունքում կսկսվեն Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի` լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստական աշխատանքները:
Այս մասին նշված է «ՀՀ կառավարության 2014թ-ի գերակա» խնդիրները փաստաթղթում:
Նշենք, որ նայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, ինչպես նաև ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվել է, ապա ՀՀ կառավարությունը որոշել է շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ:
Միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների տևողությունը մոտ 8 տարի է: Անհրաժետ է արդեն իսկ սկսել ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման Ծրագրի աշխատանքները: Սակայն Հայաստանը բանակցային փուլից այն կողմ դեռ չի անցել: Սա նշանակում է, որ հնարավոր է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 2016թ-ից հետո էլ երկարաձգվի:
Օգոստոս 05, 2014 at 13:42
