Հայաստանը եւ Ռուսաստանը կկնքեն համաձայնագիր միջուկային վթարի վերաբերյալ տեղեկություն փոխանակելու վերաբերյալ

Հայաստանը եւ Ռուսաստանը կկնքեն համաձայնագիր միջուկային վթարի վերաբերյալ տեղեկություն փոխանակելու վերաբերյալ

ԷկոԼուր

Հայաստանը եւ Ռուսաստանը միջուկային վթարի վերաբերյալ տեղեկություն կփոխանակեն:

Հունիսի 25-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման և տեղեկության փոխանակման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: «Համաձայնագրի ստորագրումով նախատեսվում է սահմանել միջուկային եւ ճառագայթային անվտանգության մասին վիճակի մասին տեղեկատվության փոխանակման եւ միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման եւ եւ տեղեկատվության փոխանակման պայմանները: Այն թույլ կտա ամրապնդելՀՀ եւ ՌԴ իրավասու մարմինների միջեւ համագործակցությունը եւ կնպաստի միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Սույն համաձայնագրի  ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը կկատարեն 1986թ. սեպտեմբերի 26-ի միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման մասին Կոնվենցիայի 9-րդ հոդվածում նշված ԱՄԷԳ առաջարկները»,- մասնավորապես նշված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի տրամադրած Համաձայնագրի  նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանքում:

Հունիս 26, 2015 at 17:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր