Կմշակվի ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն

Կմշակվի ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն

ԷկոԼուր

Կմշակվի Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն։ Այդ նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության, Հայկական ատոմային էլեկտրակայանի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի և այլ կառույցների ներկայացուցիչներ։
Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Աշխատանքային խումբը ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը պետք է մշակի և ներկայացնի մինչև այս տարվա մայիսի 20-ը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Ապրիլ 07, 2017 at 14:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր