ԷկոԼուր
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումներին, մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր: Ներկայացվել են այս տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքները, անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Աղբյուրի համաձայն` ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով պլանավորված աշխատանքների երկու երրորդը մոտենում է ավարտին: Նախատեսված 205 մլն դոլարի փոխարեն ծախսվել է 136 մլն դոլար։ Խնայողությունը կազմել է շուրջ 34 տոկոս։
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացավ 2016թ-ին: Սակայն պետությունը, հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետևանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը, որոշեց 10 տարով երկարաձգել ատոմային երկրորդ էներգաբլոկի շահագործումը: Այդ նպատակի համար Ռուսաստանը Հայաստանին տրամադրեց 270 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 30 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:
Մայիս 30, 2017 at 15:47