Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

ԷկոԼուր

Պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀէներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանպաշտոնականկայքից:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՀԱԷԿ-ը դուրս բերվեց էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Պլանային աշխատանքներին զուգահեռ շարունակվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումները։

Նշենք, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, ատոմակայանը նախատեսված էր ցանցին միացնել հուլիսի 9-ին:

Հուլիս 10, 2017 at 15:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր