

ԷկոԼուր
Դեկտեմբերի 10-ին «Ռուսատոմ Սերվիսը» ընկերության կողմից Հայկական ատոմային էլեկտրակայան է հասցվել առաջին տուրբոգեներատորը: Այս մասին հաղորդում է «Ռուսատոմ Սերվիսը» ընկերությունը իր պաշտոնական կայքի միջոցով: Նոր տուրբոգեներատորը տեղադրվելու է նախորդի տեղում, որը պատրաստվել էր 1970-ականներին: Տուրբոգեներատորի հետ կփոխվեն նաև օժանդակ համակարգերը: Երկրորդ տուրբոգեներատորը ՀԱԷԿ-ին կտրամադրվի 2018-ի դեկտեմբերին:
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար նոմինալ 236 ՄԲթ հզորությամբ երկու համալիր տուրբոգեներատորը պատրաստում է «Սիլովիե մաշինի» ընկերությունը:
ՀԱԷԿ-ի նոր սարքավորումների շահագործումը նախատեսվում է 2018-2019թթ-ին:
Դեկտեմբեր 12, 2017 at 13:32
