ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Fordow գործարանի շահագործման լուրը

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Fordow գործարանի շահագործման լուրը

Tert.am

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը` ՄԱԳԱՏԷ-ն, հունվարի 9-ին պաշտոնապես հաստատել է իրանական Fordow գործարանի շահագործման լուրը:

«Իրանի Fordow գործարանը սկսել է ուրանի` մինչև 20 տոկոս հարստացման աշխատանքները»,- ասված է գործակալության հայտարարության մեջ:

ՄԱԳԱՏԷ-ն ընդգծում է, որ ընկերության բոլոր միջուկային նյութերը «գտնվում են գործակալության հսկողության տակ»:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը, գործարանը կառուցված է գետնի տակ, որպեսզի, ինչպես նախորդ տարվա օգոստոսի վերջին էր հայտարարել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին, «ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար դրա ոչնչացումը դժվար լինի»:

ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունից հետո, ԱՄՆ-ն կրկին կոչ է արել Իրանին դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները և իրագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

ԱՄՆ-ն ու եվրոպական երկրներն Իրանից պահանջում են դադարեցնել սեփական միջուկային ծրագիր ունենալու աշխատանքները: Նրանք գտնում են, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում:

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ և ուղղված է երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը:

Հունվար 10, 2012 at 15:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր