

ԷկոԼուր
Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հեռանկարը մշուշոտ է:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունն իր 2017-2022թթ. ծրագրում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար որևէ գործողություն չի նախատեսել: Սակայն նշենք, որ ՀՀ կառավարության կողմից 2017թ-ի հունվարին մշակված կարճաժամկետ ծրագրում նշված էր, որ մինչև 2017թ-ի սեպտեմբեր կմշակվի ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման միջոցառումների պլան-ժամանակացույցը:
Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մեկնարկը նախատեսված էր 2018 թվականին, իսկ շահագործման հանձնումը՝ 2026 թվականին: Հենց այս նույն տարում պետք է շահագործումից դուրս բերվի ՀԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկը:
Նոր էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է ֆինանսական ներդրումների բացակայության պատաճառով:
![]() |
![]() |
Հուլիս 14, 2017 at 16:18


