

www.ankakh.com
Դեկտեմբերի 19-ին Ռումինիայի միակ` «Չեռնավոդ» ատոմակայանի մի ռեակտորը թորած ջրի արտահոսքի պատճառով կանգնեցրել են: Nuclearelectrica օպերատոր-ընկերության տեղեկության համաձայն, թորած ջրի արտահոսքը խանգարում է կայանի երկրորդ ռեակտորի նորմալ աշխատանքին: Չի ճշգրտվում` արդյոք այդ արտահոսքը ռադիացիոն վարակի վտանգ ներկայացնում է, թե ոչ: Ռեակտորի աշխատանքը դադարեցվել է տեղական ժամանակով 9:30: Էներգաբլոկի աշխատանքը վերսկսվելու է 2 օրից` արտահոսքի վերացումից հետո:
Ռումինիայի ատոմակայանը շահագործվել է 1996-ին: Կայանը հագեցած է կանադական արտադրության երկու ռեակտորներով, յուրաքանչյուրը` 700 մեգավատտ հզորությամբ: Ատոմակայանն արտադրում է Ռումինիայում սպառվող էլեկտրաէներգիայի 18%-ը:
Դեկտեմբեր 22, 2011 at 17:24
