Իշխանի՝ ավելի քան 300 հազար մանրաձուկ բաց թողնվեց Կարճաղբյուր և Մասրիկ գետեր

Իշխանի՝ ավելի քան 300 հազար մանրաձուկ բաց թողնվեց Կարճաղբյուր և Մասրիկ գետեր

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր է բաց թողել իշխանի՝ ավելի քան 300 հազար մանրաձուկ, որից 62․500 հատը գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով, իսկ 240 հազարը՝ 1,75 գրամ քաշով: Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մանրաձկան բացթողումն իրականացվել է գետերի միջին և ստորին հոսանքներում։ Աշխատանքներին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի աշխատակիցներ։ 

Մանրաձկան բացթողման գործընթացին հետևել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը: Մինչ այդ Վարդան Մելիքյանը հիմնադրամի ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների հետ քննարկել է ձկնապաշարների հաշվառմանն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքմերմանը վերաբերող հարցեր։ Քննարկման ընթացքում շոշափվել են նաև խեցգետնի պաշարներին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել նաև ապօրինի ձկնորսությանը, որն էապես անդրադառնում է ձկնապաշարների նվազմանը։ 

Հուլիս 17, 2020 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր