Բացահայտվել է բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք

Բացահայտվել է բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք

ԷկոԼուր

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում որսագողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացվել։

Ժամը 21.20-ին, համագործակցելով Ճանապարհային ոստիկանության և Վայոց ձորի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի գյուղի հատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկվել 30-ամյա Վահագն Ա․-ն և 32-ամյա Վարդան Խ․-ն։ Նրանց վարած «Համեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվեց կենդանու մորթած ու մաշկած մարմին, «Սայգա ՄԿ» և «ՏԻԿԿԱ Տ3» տեսակի ակոսափող, «ԲԵՆԵԼԼԻ» և «ՄՌ 155» տեսակի ողորկափող որսորդական հրացաններ:

Ըստ Վահագն Ա․-ի բանավոր հայտարարության՝ սպանված կենդանին բեզոարյան այծ է, որը նույն օրը՝ ժամը 14.30-ի սահմաններում, որսացել էր «ՄՌ-155» հրացանով։

Նշանակվել են փորձաքննություններ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

 

Դեկտեմբեր 20, 2018 at 17:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր