ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՀԻՆԳ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՑ ԳԵՏԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՀԻՆԳ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՑ ԳԵՏԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ի այն ահազանգին, որ Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ կառուցելու արդյունքում Գեղարքունիքի մարզի հինգ համայնքներ` Գեղհովիտը, Մադինան, Վերին Գետաշենը, Ներքին Գետաշենը, Վաղաշենը կարող են մնալ առանց ջրի, պատասխան է ստացվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունից: Մեզ հայտնեցին, որ նախարար Արմեն Գեւորգյանը տեղեկացվել է այդ մասին 10 օր առաջ եւ զեկուցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ բնապահպանության նախարարությանը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը, իսկ հունիսի 24-ին`Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած արտագնա նիստում հանդիպել է վերոնշյալ համայնքների ներկայացուցիչների հետ:

Հունիս 25, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր