ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ

Tert.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանն հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը ջրափրկարարաների համար լրացուցիչ խնդիրներ է ստեղծել։

«Եթե նախկինում մենք լողանշանները տեղադրում էինք ափից մոտ 20-30 մետր հեռավորության վրա, ապա այսօր տեղադրվում են 5-10, որոշ հատվածներում 3 մետր հեռավորության վրա։ Հիմա ջուրը բարձրացել է, դրա տակ մնացել են չկտրված ծառեր, բետոններ, արմատուրա... Կան տարածքներ, երբ ափից 2-3 մետր այն կողմ միանգամից 8-9 մետր խորություն է սկսվում, ինչը ջրահեղձման դեպքերի պատճառ է դառնում։ Այդ տարածքներում հատուկ զգուշացնող նշաններ ենք տեղադրվել»,- ընդգծեց Մկրտչյանը։

Անդրադառնալով ջրափրկարարական հատուկ ջոկատի տեխիկապես և մարդկային ռեսուրսներով հագեցվածության խնդրին՝ ջոկատի հրամանատարը նշեց. «Մենք էս պահին մարդկային ռեսուրսներից ու տեխնիկայից խեղճ ենք։ Բայց եթե տեխնիկան շատ լինի, ավելի լավ է»։

Վերջին անգամ փրկարարական նավակներ և հանդերձանքներ ձեռք են բերվել 2006թ-ին։ Ջրափրկարարական հատուկ ջոկատն ունի 6 մոտորանավակ, 1 արագընթաց նավակ և անգամ 1 նավ։

Հուլիս 28, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր