Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 9՝ «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս  9՝ «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում: 

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Կոտայքի մարզում Մեղրաձորի ոսկու հանքավայրը շահագործող «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի հայտարարագրին: 

Ոսկու հանքի միանձնյա սեփականատերը

«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն գրանցվել է 2010 թ-ի սեպտեմբերի 8-ին: Հենց այդ օրն էլ ընկերության 100% բաժնեմասը ձեռք է բերել հայտարարագրում նշված միակ իրական սեփականատերը՝ ՀՀ քաղաքացի Վարդան Մարգարյանը: Ընկերությունում նա ունի ուղղակի մասնակցություն՝ առանց միջանկյալ ընկերությունների: Մարգարյանն իրավասու է նշանակելու կամ ազատելու ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց:

Մայիս 27, 2020 at 11:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր