Հայ-ադրբեջանական պատերազմ՝ օր 5-րդ. քրոնիկոն

Հայ-ադրբեջանական պատերազմ՝ օր 5-րդ. քրոնիկոն

Արդեն 5-րդ օրն է շարունակվում է հայ-ադրբեջանական պատերազմը։

... Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորվել են լրագրողներ՝ ֆրանսիական Le Monde-ի լրագրողներ Ալան Կավալը և Յաղոբզադե Ռաֆայել Շարլզը,  «Дождь» հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանն ու 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը:

....Հակառակորդը հրետակոծել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը։ Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։

...Այսօր Արցախում՝ Հադրութում և Մարտունիում, շարունակվել է քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի ռմբակոծությունը:

...«Հոկտեմբերի 1-ին Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

...«Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։ Արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա»,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

... Ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):

....«Ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ, և այդ գործընթացն արդեն սկսվել է»,- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի

Հոկտեմբեր 01, 2020 at 20:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր