Գագիկ Երիցյանը նշանակվել է Բնապահպանական ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար

Գագիկ Երիցյանը նշանակվել է Բնապահպանական ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ս.թ. հոկտեմբերի 12-ի  1144 - Ա որոշման համաձայն, Գագիկ Երիցյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԾԻԳ) պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11.1-ին և 11.3-րդ կետերը՝ Գագիկ Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը»,- նշված է կառավարության պաշտոնական կայքում:  

Հոկտեմբեր 14, 2020 at 11:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր