

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 20-ի ՆՀ-314-Ա հրամանագրով Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Նախագահ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով էլ Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իր պաշտոնից:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 20-ի 1255 - Ա որոշմամբ էլ վերջինս ազատվել է վարչապետի խորհրդականի պոշտոնից:
Նոյեմբեր 20, 2020 at 15:28