Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության նախարար

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից: Նրա փոխարեն նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Վաղարշակ Հարությունյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Վաղարշակ Հարությունյանին նշանակել պաշտպանության նախարար»,- նշված է հրամանագրում:

Մինչ այդ Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը: 

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1956 թ., 28 ապրիլի, Վրաստան, ք. Ախալքալաք

Կրթություն

1978 թ. – ավարտել է Ս. Կիրովի անվան բարձրագույն ոազմական ուսումնարանը
1991 թ.- Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան (Լենինգրադ)
1998թ.- Գլխավոր շտաբի Ակադեմիան (Մոսկվա):

Աշխատանքային գործունեություն

1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1991-1992 թթ. ՀՀ ներքին գործերի փոխնախարար, զուգահեռաբար՝
ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
1992-1994 թթ – ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ
1994-1999 թ. ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։
1999թ-2000 թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար
2020թ.-ի օգոստոսի 19-ից՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Այլ տվյալներ

1994 թ.- ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում
1996 թ- գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի,
ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ՌԴ-ի, ԽՍՀՄ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ:
Պարգևատրվել է անվանական զենքով ՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից:
Արցախյան պատերազմի մասնակից է:

Նոյեմբեր 20, 2020 at 15:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր