

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Այս նշանակման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 24-ի 1270 - Ա որոշման մեջ նշված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»։
Արայիկ Հարությունյանը ԿԳՍՄ նախարարի պաշտոնից ազատվել էր նոյեմբերի 23-ին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն:
Նոյեմբեր 25, 2020 at 13:59