

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նոյեմբեր 24-ին հայտնել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը:
«Հարգելի գործընկերներ,
Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը»,- նշված է գրառման մեջ:
Նոյեմբեր 25, 2020 at 14:08