

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 23-ի հրամանագրով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը:
Ծնվել է 1962թ․ սեպտեմբերի 9-ին, Երևանում
Կրթություն
1979-1984թթ.-ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
1984-1989թթ.-ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրա
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Շուրջ 5 տասնյակ ուսումնամեթոդական և գիտական աշխատությունների հեղինակ է
Աշխատանքային գործունեություն
2020 թ. նոյեմբերի 23-ից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
2000-2020թթ.- ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան
1996-2000թթ.- ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ
1990-1996թթ.- ԵՊՀ մաթեմատիկական կիբեռնետիկայի և հետազոտությունների ավտոմատացման ֆակուլտետում՝ որպես ինժեներ-ծրագրավորող, ասիստենտ, դոցենտ
1984թ.- ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի թվային անալիզի ամբիոնում՝ որպես ստաժոր-հետազոտող
Աշխատանքային այլ գործունեություն-ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ /Մոսկվա/, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոն /Վարշավա, Լեհաստան/, Թրիերի և Պադերբորնի համալսարաններ /Գերմանիա/
Այլ
2008-2019թթ.-ԲՈԿ-ի «Մաթեմատիկա
2001թ.-2020թթ․-ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրեն
2007թ.-2020թթ․-ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ, մասնագիտական խորհդի անդամ
Պարգևատրվել է ԵՊՀ և ԿԳՆ ոսկե մեդալներով
Նոյեմբեր 25, 2020 at 14:54