

Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) մեկնարկել են ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման նախապատրաստական աշխատանքները: ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ աշխատանքներն իրականացվում են «Ռուսատոմ Սերվիս» ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակներում:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, նոյեմբերի 24-ից Հայկական ԱԷԿ-ում են գտնվում «Ատոմէներգորեմոնտ» ընկ
ՀԱԷԿ-ում ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումը կիրականացվի 2021 թ.՝ պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների ընթացքում՝ նպաստելով թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը:
«Թրծաթողումը մետաղի վերականգնման ամենաարդյունավետ եղանակն է: Թրծաթողման կայանքի օգնությամբ ռեակտորի իրանը տաքացվում է մինչև 4750 աստիճան, պահվում է այդ ջերմաստիճանում 150 ժամ, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը: Այս գործընթացը թույլ է տալիս ռեակտորի մետաղի շահագործական բնութագրերը 80-85%-ով վերադարձնել ելակետային վիճակին: Թրծաթողման այս տեխնոլոգիան հաջողությամբ կիրառվել է ВВЭР-440 տիպի ռեակտորներով բազմաթիվ ատոմակայաններում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նոյեմբեր 25, 2020 at 17:42