

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թ. նոյեմբերի 2-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 13 միլիոն 756 հազար 850 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 2 միլիոն 550 հազար 250 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 580 հազար դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 6 գործ (508 հազար 800 դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2 միլիոն 737 հազար 150 դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 13 միլիոն 756 հազար 850 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 2 միլիոն 550 հազար 250 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 500 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նոյեմբեր 26, 2020 at 13:23