Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 12 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 12 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. նոյեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 12 միլիոն 317 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 100 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Դեպքերը վերաբերում են բուսական աշխարհի պահպանության ոլորտին:

Նշված ժամանակահատվածում ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 5 գործ (815 հազար դրամի չափով վարչական տուգանք)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1 միլիոն 954 հազար 880 դրամ:

Նոյեմբեր 30, 2020 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր