

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. նոյեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 25 միլիոն 362 հազար 700 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 2 միլիոն 640 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 5 գործ (513 հազար դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2 միլիոն 348 հազար 950 դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 25 միլիոն 12 հազար 700 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 2 միլիոն 560 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 350 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Դեկտեմբեր 14, 2020 at 13:43