Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 20 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 20 միլիոն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 20 միլիոն 589 հազար 700 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 5 միլիոն 485 հազար 930 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 550 հազար դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն1  ուղարկվել 5 գործ (764 հազար 400 դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1 միլիոն 338 հազար 91 դրամ:
 
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 20 միլիոն 589 հազար 700 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 4 միլիոն 92 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 
Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 1 միլիոն 393 հազար 430 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 500 հազար դրամի չափով վարչական տուգանք։
 
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
 
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
 

Դեկտեմբեր 16, 2020 at 16:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր