

Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով դեկտեմբերի 15-ին Էդգար Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի և նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։ Այս մասին Էդգար Առաքելյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Գերատեսչության գործունեության պատշաճ լուսաբանման, բարձրաձայնված խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար պատրաստակամ եմ բաց, թափանցիկ և կառուցողական համագործակցության ինչպես լրատվության միջոցների, այնպես էլ՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և անհատների հետ։ Մաղթում եմ համատեղ արդյունավետ աշխատանք»,- գրել է նա:
Դեկտեմբեր 16, 2020 at 13:07