ՀԱԷԿ-ի ջերմամշակման կայանքը պատրաստ է գործարկման 

ՀԱԷԿ-ի ջերմամշակման կայանքը պատրաստ է գործարկման 

Ավարտին են հասցվել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի վերականգնիչ ջերմամշակման (թրծաթողման) կայանքի հավաքման աշխատանքները: 

ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, թրծաթողման կայանքն անցել է համապատասխան ստուգում և լիովին պատրաստ է գործարկման: 

Նշենք, որ աշխատանքներն իրականացրել են  Ռուսաստանի Դաշնության «Нововоронежатомэнергоремонт» ընկերության մասնագետները:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ում ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումը կիրականացվի 2021թ.՝ պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների ընթացքում: 

«Սա հնարավորություն կտա ռեակտորի իրանի մետաղը վերականգնել 80-85%-ով և հուսալիորեն կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից

Դեկտեմբեր 24, 2020 at 12:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր