Երևանի 2021թ. բյուջեով շրջակա միջավայրի պաշտպանությանը կուղղվի 17 միլիարդ 447 միլիոն 193 հազար դրամ

Երևանի 2021թ. բյուջեով  շրջակա միջավայրի պաշտպանությանը կուղղվի 17 միլիարդ 447 միլիոն 193 հազար դրամ

Երևանի 2021թ. բյուջեով շրջակա միջավայրի պաշտպանությանը կուղղվի 17 միլիարդ 447 միլիոն 193 հազար դրամ: Մայրաքաղաքի բյուջեի նախագիծը հաստատվեց դեկտեմբերի 23-ին Երևանի ավագանու նիստում:

Այդ գումարից աղբահանության կազմակերպման համար նախատեսվում է հատկացնել 10 միլիարդ 457 միլիոն 434 հազար 300 դրամ, շրջակա միջավայրի պաշտպանությանը՝ 6 միլիարդ 553 միլիոն 75 հազար 700 դրամ, կեղտաջրերի հեռացման համար՝ 398 միլիոն դրամ, իսկ շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի (օդի աղտոտման դեմ պայքար և գետերի հուների մաքրում) համար՝ 38 միլիոն 683 հազար դրամ:

Շրջակա միջավայրի պաշտպանության շրջանակներում նախատեսվում է 3 միլիարդ 750 միլիոն դրամ հատկացնել «Կանաչ տարածքների հիմնում և պահպանում» ծրագրին: 

Շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի շրջանակներում նաև նախատեսվում է թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքների կազմակերպմանն ուղղել 234 միլիոն 500 հազար դրամ, իրականացնել ախտահանման և միջատազերծման ծառայությունների կազմակերպում 27 միլիոն 907 հազար 900 դրամի սահմաններում: 

Նախատեսվում է նաև 2 միլիարդ 245 միլիոն 914 հազար դրամ հատկացնել Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների՝ վտանգավոր թափոնների կառավարմանն առնչվող ընդհանուր մարտահրավերների շուրջ համագործակցային աշխատանքների իրականացման համար: 

Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգման համար նախատեսված է հատկացնել 9 միլիոն դրամ:

Երևանյան հասարակական զուգարանների պահպանման և վերանորոգման աշխատանքների համար կհատկացվի ավելի քան 14 միլիոն դրամ:  

Նշենք, որ Երևան քաղաքի 2021թ. բյուջեն եկամուտների գծով կազմում է 92 միլիարդ 420 միլիոն 288 հազար 700 դրամ: Ծախսերը կազմել են 100 միլիարդ 776 միլիոն 765 հազար 500 դրամ, պակասուրդն իր հերթին կկազմի՝ 8 միլիարդ 356 միլիոն 476 հազար 800 դրամ։

 

Դեկտեմբեր 24, 2020 at 13:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր