Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստվում է պայքարել անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ

Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստվում է պայքարել անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ

Գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների համաձայն՝ տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ Հայաստանի մարզերի կազմում է շուրջ 11.575 հա: 2019թ. տվյալներով՝ 5400 հա, 2020թ. տվյալներով ևս 6100 հա։ Այս մասին հունվարի 20-ին անտառների վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի թեմայով աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: 

«Գերխնդիր է այս տարի վաղ գարնանը պատրաստ լինել համակարգված պայքար իրականացնել հիվանդությունների և վնասատուների դեմ՝ կանխարգելելու տարածումը և անտառզանգվածի ոչնչացումը»,- նշել է նախարարը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է պետական կառավարման այլ գերատեսչությունների կարողություններն ու տեխնիկական հնարավորություններն այդ նպատակով Անտառային կոմիտեի ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների աշխատանքների հետ մեկտեղելու և գործադրելու հնարավորությունը։

Հանձնարարականներ են տրվել՝ դիտարկելու նաև վնասատուներով և հիվանդություններով վարակված հնարավոր նոր տարածքների վերհանման և քարտեզագրման հարցը, որպեսզի հաջորդիվ նույն գործընթացներն այդ տարածքներում ևս իրականացվեն։

Քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի կազմում Անտառային օրենսգրքով սահմանված վերահսկողական ինստիտուտների հիմնման և գործարկման գործընթացը՝ ամենասեղմ ժամկետներում։

Լուսանկարը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության

Հունվար 20, 2021 at 18:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր