Քաղաքացիներ Ա.Գ-ի և Ն․ Ա-ի մոտ հայտնաբերված 100 հատ, ընդհանուր քաշով 30,85 կգ սիգ տեսակի ձկան փաստով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 154 հազար 250 դրամ: Վնասը հաշվարկել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ Ոստիկանությունից ստացված գրության հիմա վրա:
Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժին:
Փետրվար 23, 2021 at 16:16