Ավելի քան 159 հազար դրամի վնաս շրջակա միջավայրին՝ վառելափայտն ապօրինի մթերելու հետևանքով

Ավելի քան 159 հազար դրամի վնաս շրջակա միջավայրին՝ վառելափայտն ապօրինի մթերելու հետևանքով
Լոռու մարզում վառելափայտն ապօրինի մթերելու ու տեղափոխելու հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 159 հազար 600 դրամի վնաս: Վնասը հաշվարկել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանությունից ստացված գրությունների հիման վրա կատարված զննման արդյունքում:
 
Մասնավորապես՝ 
 
Լոռու մարզի բնակիչներ Գ.Բ-ի կողմից 1,4 խմ և Ս.Հ-ի կողմից 0,9 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով շրջակա միջավայրին հասցվել է համապատասխանաբար՝ 33.600 և 32.400 դրամի չափով վնաս: Այս գործերի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժին:
 
Լոռու մարզի բնակիչ Բ.Ռ-ի կողմից 2,6 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 93.600 դրամ: Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին:
 
Տեսչական մարմնի կողմից վառելափայտն ապօրինի մթերելու և հողմատապալ ծառերը հատելու համար նշանակվել են նաև տուգանքներ, մասնավորապես Լոռու մարզի բնակիչներ 
  1. Ա. Հ.-ի նկատմամբ 0,85 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու համար նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք,
  2. Պ. Հ.-ի նկատմամբ լորենի և բոխի տեսակի հողմատապալ մեկական ծառ ապօրինի հատելու, 0,3 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու համար՝ 200 հազար դրամի չափով,
  3. Ջ. Պ.-ի նկատմամբ հողմատապալ կաղնի տեսակի 1 ծառ ապօրինի հատելու համար՝  100 հազար դրամի չափով,
  4. Ա. Տ.-ի նկատմամբ սոճենի տեսակի հողմատապալ 2 ծառ ապօրինի հատելու համար՝ 100 հազար դրամի չափով,
  5. Ի. Տ.-ի նկատմամբ սոճենի տեսակի հողմատապալ 1 ծառ ապօրինի հատելու համար՝ 100 հազար դրամի չափով։

Փետրվար 23, 2021 at 16:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր