Ստեղծվել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովը

Ստեղծվել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողով:

Հանձնաժողովը կգխավորի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդաանյանը: Հանձնաժողովի անդամներն են՝ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) Սերգեյ Աղինյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) գնումների ղեկավար (պատասխանատու քարտուղար) Զարուհի Ղարագյոզյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2019թ-ի դեկտեմբերի 26-ին հավանություն է տվել «ՄԱՍԴԱՐԱՐՄԵՆԻԱ ԾՐԱԳԻՐ» ներդրումային ծրագրին, որը նախաձեռնել են Արաբական էմիրություններում հիմնադրված Աբու Դաբի ապագա էներգետիկայի ընկերություն ՀԲԸ-ն (Masdar) և 2019թ-ին ՀՀ կառավարության ստեղծած «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ANIF): Ընկերությունները մտադիր են Արագածոտնի և Կոտայքի մարզերում ընդհանուր 1040 հա հողատարածքի վրա կառուցել 2 արևային ֆոտովոլտային կայան՝ յուրաքանչյուրը 200 ՄՎտ հզորությամբ: Կայանները կոչվելու են «Այգ 1» և «Այգ 2»: Առաջին կայանի համար նախատեսվում է շուրջ 520 հա հողատարածք վերցնել Թալին, Դաշտադեմ, Կաթնաղբյուր և Եղնիկ համայնքներից:

Երկրորդ կայանի համար նախատեսվում է շուրջ 520 հա հողատարածք վերցնել Եղվարդ, Նոր Եդեսիա համայնքներից:

ՀՀ կառավարությունը դիտարկում է հողերը վերցնել նվիրաբերության տարբերակով և համապատասխան հանձնարարական է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

Ակնկալվում է, որ «Այգ-1» արևային կայանը շահագործման կհանձնվի 2023թ. թվականի վերջին։

Մարտ 12, 2021 at 17:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր