400 հազար դրամի վարչական տուգանք ծառ հատելու և ապօրինի վառելափայտ մթերելու համար

400 հազար դրամի վարչական տուգանք ծառ հատելու և ապօրինի վառելափայտ մթերելու համար
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 100 հազարական դրամի չափով վարչական տուգանքներ է նշանակել Լոռու մարզի չորս բնակչի նկատմամբ՝ ապօրինի ծառ հատելու, վառելափայտ մթերելու ու տեղափոխելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
 
Մասնավորապես՝ 
 
Վ. Պ.-ի նկատմամբ նշանակվել է տուգանք 0,12 խմ վառելափայտ և 0,65 խմ թափուկ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու համար, Ա. .Դ-ի նկատմամբ՝ թեղի տեսակի 1 ծառ ապօրինի հատելու համար, Ա. Հ.-ի նկատմամբ՝ 0,59 խմ վառելափայտ և 0,28 խմ թափուկ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու համար, իսկ Գ. Մ.-ի նկատմամբ՝ 0,85 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու համար։

Մարտ 15, 2021 at 16:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր