Երևանը միացավ «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը՝ պարտավորվելով մինչև 2030թ. նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները 30%-ով

Երևանը միացավ «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը՝ պարտավորվելով մինչև 2030թ. նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները 30%-ով

2021թ. ապրիլի 20-ին Երևան քաղաքի ավագանին իր հերթական նիստում համաձայնություն տվեց միանալու Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը։ 

Որոշման հիմնավորման համաձայն, նախաձեռնությանը միանալու պարագայում Երևանը մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 30%-ով կրճատելու և Երևանի կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականության շնորհիվ դիմադրողականության բարձրացման պարտավորություններ է ստանձնում: Միևնույն ժամանակ, դաշնագրին միանալուց հետո կվերանայվի Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը (ԿԷԶԳԾ) և կնախատեսվեն նոր կլիմայի փոփոխության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված բնապահապանական միջոցառումներ:
 
Որոշման հիմնավորման մեջ նաև նշված է, որ Երևան քաղաքի ավագանու 2014թ. սեպտեմբերի 9-ի հ.204-Ա որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը միանալով Եվրոպական Միության «Քաղաքապետների Դաշնագիր» նախաձեռնությանը, պարտավորություն էր ստանձնել իր լիազորությունների շրջանակներում մինչև 2020թ. կրճատել ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 20%-ով և նպաստել քաղաքային տնտեսության զարգացմանը՝ կայուն էներգետիկ զարգացման սկզբունքներին համապատասխան: 
 
Դաշնագրի շրջանակներում ՄԱԶԾ աջակցությամբ մշակվել և հաստատվել էր ԿԷԶԳԾ-ն, որի շրջանակներում Երևան համայնքում՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվել են մի շարք բնապահպանական ծրագրեր: Մասնավորապես, հաշվի առնելով Դաշնագրին Երևանի միացած լինելու հանգամանքը, ԵՄ-ի կողմից հաստատվել է 8 միլիոն եվրո դրամաշնորհ նոր աղբավայրի կառուցման համար, տրամադրվել է 1 միլիոն եվրո դրամաշնորհ «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրականացման համար:  

Ապրիլ 20, 2021 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր