

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. մայիսի 17-27-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 122 դեպք, որից 51 դեպքով հաշվարկվել է 26 միլիոն 861 հազար 230 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 370 հազար 500 դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 29 դեպքով հաշվարկվել է 9 միլիոն 83 հազար 954 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1 միլիոն 580 հազար դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 1 միլիոն 150 հազար 500 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2 միլիոն 659 հազար 211 դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 52 դեպք, որից 49-ով հաշվարկվել է 26 միլիոն 768 հազար 910 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 200 հազար դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 8 միլիոն 851 հազար 454 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 600 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 25 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 20 հազար 500 դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 67 հազար 320 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 232 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 230 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 61 դեպք, որից 2-ով նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 700 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Հունիս 14, 2021 at 17:00
