Տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքը կրկնապատկվել է. Կոտայքի և Արագածոտնի մարզերում ընթանում է դրանց դեմ ավիացիոն-քիմիական պայքարը

Տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքը կրկնապատկվել է. Կոտայքի և Արագածոտնի մարզերում ընթանում է դրանց դեմ ավիացիոն-քիմիական պայքարը

2021թ. գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի՝ շուրջ 11 հազար 575 հա է: Ինչպես հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից (ՇՄՆ) , վարակված տարածքը 2019թ. տվյալներով կազմել է 5400 հա, 2020թ. տվյալներով՝ ևս 6100 հա։

Ներկայում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ավիացիոն-քիմիական միջոցառումներ են իրականացվում ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Կոտայքի և Արագածոտնի մարզերում գտնվող անտառային վնասատուներով և հիվանդություններով վարակված «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում։

Ուշադրություն

Թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված
ժամանակահատվածում մեղվաընտանիքները դուրս են բերվել այդ տարածքներից:

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության

Հունիս 18, 2021 at 13:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր