

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության համաձայն՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցածների 53.92%-ը (687,414), «Հայաստան» դաշինքի օգտին՝ 21.04%-ը (268,300), իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 5.23%-ը (66,647):
Ըստ ԿԸՀ-ի արձանագրության՝ ընտրողների ցուցակում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 591 հազար 316, քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1067: Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2451: Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցել է 500 քաղաքացի: Ըստ այդմ՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 595 հազար 334: Սակայն ինչպես ԿԸՀ-ից հայտնում են՝ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 282 հազար 411 քաղաքացի կամ ընտրողների 49.4%-ը: Անվավեր քվեաթերթիկները 4682-ն էին:
Ներկայացնում ենք կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվերը:
«Արդար Հայաստան» կուսակցություն- 3922 կամ 0.31%
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն- 19690 կամ 1.54%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 687414 կամ 53.92%
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 4623 կամ 0.36%
«Ազատություն» կուսակցություն- 1844 կամ 0.14%
«Պատիվ ունեմ» դաշինք -66647 կամ 5.23%
«Միասնական Հայրենիք» կուսակցություն- 957 կամ 0.08%
«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 803 կամ 0.06%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 15571 կամ 1.22%
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 12164 կամ 0.95%
«Հանրապետություն» կուսակցություն- 38730 կամ 3.04%
«Հայոց Հայրենիք» կուսակցություն- 13119 կամ 1.03%
«Ազատ Հայրենիք» դաշինք- 4136 կամ 0.32%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 50419 կամ 3.95%
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 5021 կամ 0.39%
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 15546 կամ 1.22%
«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն- 3773 կամ 0.3%
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք- 19145 կամ 1.5%
«Ազգային օրակարգ» կուսակցություն- 721 կամ 0.06%
«Վերելք» կուսակցություն- 1259 կամ 0.1%
«Ազատական» կուսակցություն- 14935 կամ 1.17%
«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն- 2786 կամ 0.22%
«Հայաստան» դաշինք- 268300 կամ 21.04%
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն- 18773 կամ 1.47%
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 3561 կամ 0.28%
Ըստ ԿԸՀ արձանագրության՝ անճշտությունների գումարային չափը 1110 է: Ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը ԿԸՀ-ն կիրականացնի քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը:
Հունիս 21, 2021 at 12:06
