Բուսաբանական այգում լինելու է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող մեծ անտառ-պուրակ

Բուսաբանական այգում լինելու է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող մեծ անտառ-պուրակ

Երևանի Բուսաբանական այգում լինելու է Արցախյան բոլոր մարտերում զոհվածների հիշատակը հավերժացնող մեծ անտառ-պուրակ: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով «Իմ Քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանի հարցին:

Մկրտչյանը նախ հայտնեց, որ զինվորների հիշատակը հավերժացնող ընդհանուր հուշակոթողի համար վերջին շրջանում շատ են իրենց դիմում տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ զոհերի ընտանիքի անդամներ: «Գիտեմ, որ ընթանում են որոշակի աշխատանքեր, բայց ուզում եմ, որ հանրությունը գոնե թռուցիկ նախապես իմանա իրականացվելիք աշխատանքների մասին»,-ասաց Մկրտչյանը:

Քաղաքապետն էլ արձագանքելով նրան՝ հաստատեց, որ նման գործընթաց է սկսվել, անգամ մեծ ծավալի աշխատանք է կատարվել: «Արդեն նախագիծը կա: Խոսքը անտառ-պուրակի մասին է, որը պետք է լինի Երևանի տարածքում՝ Բուսաբանական այգու հատվածում »,- մանրամասնեց Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նաև հայտնեց, որ մտահղացումը եկել է համատեղ՝ զոհված զինծառայողների ծնողների, նրանց հարազատենրի և այդ հարցերով մտահոգված մի շարք քաղաքացիների հետ քննարկումների արդյունքում:

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Կառավարության հետ համատեղ: Աշխատանքները մի քանի ամիս առաջ են մեկնարկել:

Սկզբից որոշվել է հիմնել մի մեծ անտառ-պուրակ, որտեղ կհավերժացվի 44-օրյա պատերզամի զոհերի հիշատակը: Ավելի ուշ Կառավարության առաջարկով որոշում է կայացվել այն մեծացնել և դարձնել նաև Արցախյան քառօրյա և առաջին հերոսամարտում զոհված մեր քույրերի և եղբայրների պատվին:

«Այդ ուղղությամբ կատարվում են աշխատանքներ: Մասնագիտական մեծ խումբ է աշխատում: Ավելի մանրամասն գծագրերով ու մանամասներով առաջիկայում ծրագրի ընդհանուր փաթեթեը գոնե էսքիզի տեսքով կներկայացնենք մեր հանրությանը»,-եզրափակեց քաղաքապետը:

www.armtimes.com

Հունիս 23, 2021 at 15:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր