Շրջակա միջավայրի նախարարը նոր տեղակալ ունի

Շրջակա միջավայրի նախարարը նոր տեղակալ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021թ. հուլիսի 23-ի 783 - Ա որոշմամբ՝ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:

Հուլիսի 26-ին Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Գայանե Գաբրիելյանին վստահված է համակարգել Շրջակա միջավայրի նախարարության 4 վարչությունների, 2 ՊՈԱԿ-ների և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատանքները։

Լուսանկարները՝ Շրջակա միջավայրի նախարարության

Հուլիս 26, 2021 at 17:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր