ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցումից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցումից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից՝ մասնավորապես Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում (պայմանավորված խոնավ կլիմայական առանձնահատկությամբ)։

«Հարգելի՛ քաղաքացիներ, քանի դեռ Պավլովնիա (Paulownia tomentosa) ծառատեսակի ինվազիվության վերլուծության հարցի վերաբերյալ հանգամանքները ճշտվում են, հորդորում և խնդրում ենք զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից՝ մասնավորապես Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում (պայմանավորված խոնավ կլիմայական առանձնահատկությամբ)։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ կազմվել է համատեղ ծրագիր պավլովնիա ծառատեսակի ինվազիվության վերաբերյալ գիտական հետազոտություններ իրականացնելու համար»,- նշված նախարարության հաղորդագրության մեջ։

Հուլիս 29, 2021 at 15:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր