

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Մհեր Գրիգորյանին ՀՀ փոխվարչապետ նշանակելու մասին: ՀՀ նախագահի այլ հրամանագրերով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվել Գնել Սանոսյանը, ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Կարեն Անդրեասյանը: Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար, Վահան Քերոբյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, Վահրամ Դումանյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Անդրանիկ Փիլոյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Անահիտ Ավանեսյանը՝ ՀՀ առողջապահության նախարար:
Օգոստոս 03, 2021 at 13:20
